Yahoo-ն հայտարարել է 500 մլն հաշիվներից տվյալների գողության մասին  

01:23 • 23.09.16

Yahoo ընկերությունը հայտարարել է, որ 2014-ին հաքերները գողացել են 500 մլն էջերի հետ կապված տվյալներ, փոխանցում է Business Wire-ը:

Հաքերների նպատակն է եղել օգտատերերի անունները, էլեկտրոնային հասցեները, հեռախոսահամարները, գաղտնաբառերը, ինչպես նաև ստուգիչ հարցերն ու պատասխանները: Բանկային քարտերի և հաշիվների հետ կապված տվյալները չեն գողացվել:

Yahoo-ի ենթադրությամբ` հարձակման ետևում կանգնած են հաքերները, որոնց «աջակցում է պետությունը»: Թե որ պետության մասին է խոսքը, չի նշվում: Ընկերությունը համագործակցում է իրավապահ մարինների հետ հարձակումը բացահայտելու հետաքննության շրջանակներում:

Yahoo-ն հաղորդում է, որ կտեղեկացնի հարձակման հնարավոր զոհերին անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու համար:

Yahoo-ն հայտարարել է 500 մլն հաշիվներից տվյալների գողության մասին