Բրիտանացի պրոֆեսորը խումար չառաջացնող ալկոհոլ է ստեղծել
Բրիտանացի պրոֆեսոր Դևիդ Նաթը ստեղծել է սինթետիկ ալկոհոլի տեսակ, որը մարդու մոտ խումար չի առաջացնում նույնիսկ մեծ քանակությամբ օգտագործելու դեպքում:
Ինչպես նշում է The Business Insider-ը, ուշագրավ նորույթը ստացել է «ալկոսինթ» անվանումը: Ըստ հեղինակի՝ այն չի չորացնում բերանն ու գլխացավ չի առաջացնում:
Գիտնականը նաև հավելել է, որ խմիչքն այժմ փորձարկվում է վաճառքի հանվելու նպատակով: Բրիտանացին չի բացառել, որ մինչև 2050թ. սինթետիկ ալկոհոլը կարող է փոխարինել սովորականին:
«Դուք կարող եք այն սքոթչի կամ ջինի պես վայելել ու, միևնույն ժամանակ, չզգալ դրան հաջորդող տհաճ հետևանքները»,-նշել է Նաթը:










