Ջրածնով գործող՝ աշխարհում առաջին ուղևորատար գնացքը կգործարկվի Գերմանիայում (լուսանկարներ)

16:55 • 24.09.16

Ֆրանսիական Alstom ընկերությունը ներկայացրել է աշխարհում առաջին ուղևորատար գնացքը, որը գործում է ջրածնային վառելիքով:

 

Ինչպես նշում է The Verge-ը, նոր գնացքներն առաջինը գործարկվելու են Գերմանիայում՝ իրենց անդրանիկ ուղևորությունն իրականացնելով 2017թ. վերջին:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ Coradia iLint կոչվող գնացքի վառելիքի բաքը գտնվում է փոխադրամիջոցի տանիքին: Մասնագետները լիահույս են, որ նորույթը կկարողանա Եվրոպայում փոխարինել դիզելային վառելիքով գործող գնացքներին:

 

 

 

 

 

Ջրածնով գործող՝ աշխարհում առաջին ուղևորատար գնացքը կգործարկվի Գերմանիայում (լուսանկարներ)