Գիտնականները գորտի ստամոքսում աքցանանման ծնոտով մրջյունի նոր տեսակ են հայտնաբերել

18:24 • 24.09.16

Գիտնականները գորտի ստամոքսում նախկինում գիտությանն անհայտ մրջյունի տեսակ են հայտնաբերել, որը ստացել է Lenomyrmex hoelldobleri անվանումը:

 

Ինչպես նշում է gazeta.ru-ն, քանի որ Oophaga sylvatica տեսակի գորտն ապրում է Կոլումբիայի և Էկվադորի դժվարհասանելի հատվածներում, գիտնականները հաճախ ուսումնասիրում են դրանք՝  ավելի շատ տեղեկություններ ստանալու համար այն միջատների վերաբերյալ, որոնցով այս գորտերը սնվում են:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ նորահայտ մրջնի տեսակը գիտնականներին նախևառաջ տպավորել է իր ծնոտի ձևով: Գիտնականներից մեկի բնորոշմամբ՝ Lenomyrmex hoelldobleri-ի ծնոտը նման է աքցանի:

 

Ենթադրվում է, որ դրանց միջոցով մրջյունները որսում են ու նեղ անցքերից դուրս հանում մանր կենդանիներին:

 

Գիտնականները գորտի ստամոքսում աքցանանման ծնոտով մրջյունի նոր տեսակ են հայտնաբերել