Snapchat-ը գաղտնի տեսախցիկով արևային ակնոցներ է ստեղծել (լուսանկար)

13:47 • 24.09.16

Snapchat տեխնոլոգիական ընկերությունը ներկայացրել է իր արտադրության արևային ակնոցները՝ ներկառուցված գաղտնի տեսախցիկով, հայտնում է The Verge-ը՝ մանրամասնելով, որ ակնոցների մասին հայտնի է դարձել Snapchat-ի տարածած տեսանյութից:


Ըստ նախնական տվյալների՝ ակնոցը կկրի Spectacles անվանումը. դրա անկյունային հատվածում գտնվում է  տեսախցիկը, որն առաջին հայացքից հնարավոր չէ նկատել:

 

Աղբյուրը նշում է, որ ակնոցի աշխատանքի վերաբերյալ որևէ մանրամասն չկա:

 

Հայտնի է, որ սրանից առաջ լրագրողները Snapchat-ի գլխավոր գործադիր տնօրեն Էվան Շպիգելին  նկարահանել էին Spectacles-ի նախնական օրինակը կրելիս:

 

Image result for Snapchat's secret camera sunglasses

Snapchat-ը գաղտնի տեսախցիկով արևային ակնոցներ է ստեղծել (լուսանկար)