Ներկայացվել է Tesla Model S էլեկտրամեքենայի մրցարշավային տարբերակը (տեսանյութ)

20:31 • 25.09.16

Electric GT առաջնության կազմակերպիչները ներկայացրել են Tesla Model S մոդելի մրցարշավային տարբերակը, որը կմասնակցի մրցումների նոր շրջանին:

Motor.ru-ի փոխանցմամբ` մրցաշրջանի առաջին փուլի մեկնարկը նախատեսված է իրականացնել սեպտեմբերի 27-ին. իսպանական Իբիցայում կմրցեն 10 մեքենա և 10 թիմ: Ընդհանուր առմամբ մրցաշրջանը կազմված է լինելու 7 փուլից, ներառյալ Նյուրբուրգրինգի մրցարշավը:

Model S-ի մրցարշավային տարբերակը համալրված է 420 ձիաուժ հզորությամբ էլեկտրաշարժիչով, որի շնորհիվ հետնաքարշակ սեդանը 100 կմ/ժամ արագությունը զարգացնում է 4.2 վայրկյանում:

Ներկա պահին անցկացվում է էլեկտրամեքենաների մեկ այլ մրցարշավ`«Ֆորմուլա- Е»-ն, որի երրորդ մրցաշրջանը սկսվելու է հոկտեմբերի 9-ին Հոնկոնգում:

 

Ներկայացվել է Tesla Model S էլեկտրամեքենայի մրցարշավային տարբերակը (տեսանյութ)