Բլոգերը ցուցադրել է` ինչպես կարելի է ականջակալների համար անցք բացել iPhone 7-ի վրա (տեսանյութ)
Համացանցի հարյուրավոր օգտատերեր հետևում են TechRax բլոգերի վիդեոցուցումներին, որը խորհուրդ էր տալիս գայլիկոնի օգնությամբ անցք բացել iPhone 7 սմարթֆոնում` լրացնելով 3.5 մմ լայնությամբ ականջակալի միակցիչի բացը:
Ինչպես գրում է Lenta.ru-ն` յութուբյան ալիքում հրապարակված տեսանյութը մեկ շաբաթում 8 մլն դիտում է ունեցել: Ըստ բլոգերի` Apple-ը միակցիչը քողարկել է կորպուսի տակ, դրա համար անհրաժեշտ է սմարթֆոնը պետք է ամուր սեղմել երկու կողմից և անցք բացել` 3.5 մմ լայնությամբ:
Տեսանյութին կից առկա մեկնաբանությունների համաձայն` շատերը, երևում է, հետևել են բլոգերի ցուցումներին և փչացրել իրենց գաջեթները:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 7-ին ներկայացված նորագույն iPhone 7 և iPhone 7 Plus սմարթֆոնները զուրկ են ականջակալների համար նախատեսված միակցիչից: Ականջակալը հնարավոր է միացնել լիցքավորման միակցիչից կամ կարելի է կիրառել ամերիկյան ընկերության ներկայացրած անլար ականջակալները:










