Շվեդները Lamborghini-ն վերածել են «Բեթմոբիլի»` 320 կմ/ժամ արագությամբ (լուսանկարներ)
Շվեդական Caresto ավտոարտադրողն ապամոնտաժել է Lamborghini մակնիշի մեքենան` տպավորիչ տեսքով Բեթմոբիլ կառուցելու համար:
Ինչպես գրում է Business Insider-ը, շվեդները ոգեշնչվել են Բեթմենի կոմիքսների հիման վրա 2015-ին թողարկված վիդեոխաղից:
Ընկերությունը նախ համակարգչային դիզայն է պատրաստել, ապա մեքենայի մարմնի իրական չափսերի կաղապար է ստեղծել: Մեքենայի մարմինն ամբողջությամբ պատրաստվել է ածխածնային մանրաթելից` թեթև լինելու համար:
Ընկերությունը բավականին կոշտ գլանակաձև շրջանակներ է օգտագործել` մեքենան առավել հեշտ կառավարելի դարձնելու համար:
Մեքենայի տանիքը էլեկտրական կառավարում ունի և բարձրանալով թույլ է տալիս վարորդին նստել ղեկանիվի առջև: Մեքենայի լայնությունն, ընդհանուր առմամբ, կազմում է 2.5 մետր:
Lamborghini «բեթմոբիլը» զինված է 560 ձիաուժ հզորություն զարգացնող V10 շարժիչով, որի շնորհիվ մեքենան 321 կմ/ժամ արագություն է զարգացնում:
Մեքենան մայիսից մինչ օրս մոտ 10 000 կմ վազք է ունեցել և ներկա պահին տեխսպասարկում է անցնում Caresto ընկերությունում:

















