SpaceX-ը փորձարկել է առաջին մարդկանց Մարս տեղափոխելու համար նախատեսված հրթիռի շարժիչը (լուսանկար)

14:41 • 26.09.16

Ամերիկյան SpaceX մասնավոր տիեզերական ընկերությունն իրականացրել է Raptor շարժիչի առաջին փորձարկումը, հայտնում է The Verge-ը՝ մանրամասնելով, որ խոսքն առաջին մարդկանց դեպի Մարս տեղափոխելու հավակնոտ նախագծի շրջանակում օգտագործվելիք շարժիչի մասին է:

 

SpaceX-ի ղեկավար Էլոն Մասկը Twitter-ի իր միկրոբլոգում մի քանի լուսանկար է հրապարակել փորձարկման վայրից: Ամերիկացի միլիարդատերը մանրամասնել է, որ Raptor-ն իր հզորությամբ չի զիջում Space Shuttle-ի հիմնական շարժիչներին: Նա նաև նշել է, որ Raptor-ը կերոսինի փոխարեն աշխատում է հեղուկ մեթանով: Սարքի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում:

 

Աղբյուրը հիշեցնում է, որ թեև SpaceX-ը դեպի Մարս մարդկային առաքելության մեկնարկի ժամկետի վերաբերյալ պաշտոնական հայտարարությամբ հանդես չի եկել, այնուհանդերձ, Մասկը մի քանի անգամ նշել է, որ մտադիր է առաջին մարդկանց «կարմիր մոլորակ» ուղարկել արդեն 2024թ.՝ ուղի հարթելով հետագա նմանատիպ առաքելությունների համար:

 

Image result for SpaceX test-fires the engines 

 

 

SpaceX-ը փորձարկել է առաջին մարդկանց Մարս տեղափոխելու համար նախատեսված հրթիռի շարժիչը (լուսանկար)