Salesforce-ը պատրաստ է Twitter-ի համար 16 միլիարդ դոլար վճարել
Salesforce ծրագրային ապահովման մշակման ընկերությունը և Twitter-ի գնման այլ թեկնածուներ պատրաստ են ավելի քան 16 միլիարդ դոլար տալ գործարքի համար, հայտնում է Bloomberg-ը:
Գործակալությունը նշում է, որ բացի միկրոբլոգների ծառայության տվյալներից՝ գնորդները կժառանգեն ընկերության վարչական խնդիրները:
Twitter-ի ղեկավարությունը պաշտոնական առաջարկ դեռ չի ստացել, բայց ընկերությունը դիմում է թողել Goldman Sachs-ում և Allen & Co.-ում՝ նպատակ ունենալով իմանալ պոտենցիալ գնորդների մասին:
Նշվում է, որ Twitter-ի ղեկավար Ջեք Դորսին չի ցանկանում ծառայության վաճառքը: Գործարքը կարող է դառնալ ընկերության ղեկավարի պաշտոնից նրա հեռանալու պատճառ: Վերջին վեց տարիներին ղեկավարի պաշտոնը փոխվել է առնվազն 5 անգամ:
Ավելի վաղ CNBC-ն, վկայակոչելով աղբյուրների, հաղորդել է, որ Twitter-ը բանակցություններ է վարում մի քանի տեխնոլոգիական և մեդիա ընկերությունների հետ, պոտենցիալ գնորդների թվում են Google-ը և Salesforce.com-ը:










