Honda-ն ներկայացրել է իր առաջին ուղևորատար ինքնաթիռը` 4.85 մլն դոլարով (լուսանկարներ)
Honda ընկերությունը ընդլայնում է իր արտադրանքի տեսականին` ներկայացնելով HondaJet ինքնաթիռը, որը շահագործման հանձնելու իրավունք ընկերությունն ստացել է նախորդ տարվա դեկտեմբերին:
HondaJet-ը փորձարկվել է 3000 ժամ ընդհանուր տևողությամ թռիչքներ իրականացնելով` 70 տարբեր վայրերում: Ըստ Forbes ամսագրի նախագիծն իրականացնելու համար պահանջվել է 2 մլն դոլար և 30 տարվա աշխատանք:
Օդանավի առաջին մատակարարումները տեղի են ունեցել 2015-ի դեկտեմբերին արդեն, իսկ Եվրոպայի տարածքում` 2016-ի ապրիլին: Նախատեսվում է օդանավով թռիչքներ իրականացնել նաև Կանադայում: Մինչ օրս 14 նմանօրինակ ինքնաթիռ է մատակարարվել:
Նշվում է, որ HondaJet-ը ամենաարագն է իր դասի օդանավերի շարքում` 9000 մետր բարձրության վրա հասնելով 777 կմ/ժամ արագության:
Ճապոնական օդանավերը նաև առաջատարն են վառելիքի արդյունավետ օգտագործմամբ իրենց դասի օդանավերի շարքում: HondaJet-ը ավելի քիչ ազոտի երկօքսիդ է արտանետում, քան թեթևաքաշ բիզնես ինքանթիռները:
Օդաչուի խցիկը առավել ընդարձակ և հարմարավետ է: Այն համալրված է երկակի սենսորային էկրանով և 14 դյույմ անկյունագծով 3 էկրանով, որոնք ցուցադրում են նավիգացիոն համակարգերը, թռիչքի ուղին և վերահսկողությունը:
Ուղևորների նստելատեղերը ևս հարմարավետ են և բավականին մեծ տարածք են տալիս յուրաքանչյուր ուղևորի:
Նորագույն օդանավի արժեքը սկսում է 4.85 մլն դոլարից:















