500.000 դոլար. ներկայացվել է iPhone 7-ի ադամանդապատ տարբերակը (լուսանկարներ)

11:51 • 27.09.16

Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերության վերջերս ներկայացրած iPhone 7 հեռախոսը համարվում է ներկայիս ամենապահանջված ու շքեղ սմարթֆոններից մեկը, գրում է luxurylaunches.com կայքը:

 
Չբավարարվելով 7-րդ սերնդի iPhone-ի տեսքով՝ Gresso ընկերության մասնագետները որոշել են կատարելագործել այն ու ճոխության նոր մակարդակի հանել:

 

Այդ նպատակով նրանք սովորական սև iPhone 7-ը զարդարել են 1.450 հատ սև ադամանդով, որոնց ընդհանուր քաշը հասնում է 102 կարատի: Բացի այդ, սմարթֆոնը մասնակի պատվել է 18 կարատանոց ոսկով:

 

Դիզայներները չեն մոռացել նաև նոր ականջակալների՝ Airbods-ի մասին, որոնք պատված են 30 հատ սև ադամանդով:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ iPhone 7 Black Diamond սմարթֆոնի գինը 500.000 դոլար է: Դրան կից Gresso-ն առաջարկում է նաև 2.500 դոլար արժողությամբ հատուկ ոսկեպատ պատյան:


gresso-iphone-7-black-diamond

gresso-iphone-7-black-diamond-2

gresso-iphone-7-black-diamond-1

gresso-iphone-7-black-diamond-3

 

500.000 դոլար. ներկայացվել է iPhone 7-ի ադամանդապատ տարբերակը (լուսանկարներ)