Google-ը YouTube-ի «օֆլայն» դիտման համար ծրագիր է ներկայացրել

13:05 • 27.09.16

Google ընկերությունը ներկայացրել է YouTube Go անվանումով նոր ծրագիր, որի շնորհիվ օգտատերերը հնարավորություն են ստանում YouTube-ից տեսանյութ ներբեռնել իրենց հեռախոսի մեջ: Հայտարարությունը հրապարակվել է YouTube-ի պաշտոնական բլոգում, գրում է gazeta.ru-ն:

 

Նշվում է, որ YouTube Go ծրագիրն առաջին հերթին նախատեսված է այնպիսի երկրների համար, ինչպիսիք են Հնդկաստանը, որտեղ համացանցի հասանելիությունը սահմանափակ է կամ թանկ:

 

Ծրագիրը թույլ կտա տեսահոլովակներ ներբեռնել հեռախոսի մեջ և կիսվել դրանցով այլ օգտատերերի հետ: Տեսանյութի դիտումից առաջ հնարավոր կլինի տեսնել փոքր «փրևյու», իսկ ներբեռնելուց առաջ՝ ընտրել համապատասխան որակը:

 

Հարթակները և երկրները, որտեղ YouTube Go-ն հասանելի կլինի, դեռ չի նշվում: Ծրագրի թողարկման ամսաթիվը նույնպես չի նշվում:

 

 

 

Google-ը YouTube-ի «օֆլայն» դիտման համար ծրագիր է ներկայացրել