McLaren P1 էլեկտրամեքենայի` «մանկական» տարբերակը հասանելի է 485 դոլարով. լուսանկարներ
Մեկ միլիոն դոլար արժողությամբ McLaren P1 սուպերքարը շուկայում հայտնվեց 2014-ին` մեծահարուստների շրջանում գրավելով բոլոր պոտենցիալ գնորդների ուշադրությունը:
Ինչպես ներկայացնում է Business insider-ը, դա դեռ բավարար չէ բրիտանական մոդելի սիրահարներին զարմացմելու համար: Այժմ ավտոարտադրողը շուկան փորձում է գրավել այսպես կոչված` «մանկական սուպերքարով»:
Այո, ամբողջովին էլեկտրական McLaren P1 մկրատաձև դռներով մոդելի «մանկական» չափսերով տարբերակն արդեն իրականություն է: Այն հասանելի է մեկ գույնով միայն` հրաբխային դեղին:
Այն նույն McLaren-ն է, սակայն այլ չափսերով, բացառությամբ հիբրիդային շարժիչի հզորության: Եվ այն կարելի է ձեռք բերել 485 դոլարով:













