Microsoft-ը ցանկանում է գնել Twitter-ը
Microsoft կորպորացիան դիտարկում է Twitter ծառայության ձեռքբերման հնարավորությունը, հայտնում է CNBC-ը՝ վկայակոչելով աղբյուրների:
Նշվում է, որ պաշտոնապես գործարքի մասին կարող են հայտարարել առաջիկա 30-45 օրերի ընթացքում:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Salesforce ծրագրային ապահովման մշակման ընկերությունը և Twitter-ի գնման այլ թեկնածուներ պատրաստ են ավելի քան 16 միլիարդ դոլար տալ գործարքի համար:
Twitter-ն իր վաճառքի շուրջ բանակցություններ է վարում մի քանի տեխնոլոգիական մեդիաընկերությունների հետ: Պոտենցիալ գնորդների ցանկում են Google-ը և Salesforce.com-ը: Հաղորդվել է նաև, որ Twitter-ի գնման հնարավորությունը դիտարկում է Walt Disney Co. ընկերությունը:










