Նոր Զելանդիայում ավարտվել է աշխարհի առաջին մասնավոր տիեզերակայանի կառուցումը

21:50 • 27.09.16

Ամերիկա-նորզելանդական Rocket Lab տիեզերական ընկերությունը հայտնել է Զելանդիայում աշխարհի առաջին մասնավոր տիեզերակայանի կառուցման մասին: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն` հղում անելով Space.com պորտալին:

 

Նշվում է, որ առաջին մեկնարկային համալիրի շինարարությունը մեկնարկել է 2015 թվականի դեկտեմբերին, իսկ երկուշաբթի օրը Rocket Lab-ը հայտնել է շինարարության ավարտի մասին:

 

Կայքը գրում է, որ ընկերությունը պլանավորում է համալիրն օգտագործել իր «Էլեկտրոն» հրթիռների գործարկման համար, որոնք ուղեծիր կառաքեն փոքր արբանյակներ ու այլ մանր բեռներ:

 

Rocket Lab ընկերությունն իր նախագիծը բնորոշում է  որպես «հրթիռներն ուղեծիր առաքող առաջին մասնավոր համալիր»:

Նոր Զելանդիայում ավարտվել է աշխարհի առաջին մասնավոր տիեզերակայանի կառուցումը