Մեքսիկայում լույս աշխարհ է եկել «երեք ծնողից» բեղմնավորված առաջին երեխան
Մեքսիկայում լույս աշխարհ է եկել «երեք-ծնող» տարբերակով բեղմնավորված աշխարհում առաջին երեխան:
Այս մասին հաղորդում է BBC-ն` նշելով, որ 5 ամսական երեխայի մոտ զարգացած է իր մայրիկի և հայրիկի սովորական ԴՆԹ-ն, ինչպես նաև դոնորի գենետիկ կոդի մի փոքր մասը:
Հաղորդվում է, ամերիկացի բժիշկները դիմել են այս աննախադեպ քայլին, որպեսզի երեխան խուսափի հորդանանուհի մոր գեներում առկա հիվանդությունը ժառանգելուց:
Փորձագետների խոսքով` այս քայլը ազդարարում է նոր դարաշրջանի սկիզբ բժշկության ոլորտում, որը կարող է օգնել այլ ընտանիքների, որոնցում ժառանգական հիվանդություններ կան:
Բժիշկները, սակայն, նշում են, որ այս նորարար մեթոդը, որը կոչվում է միտոքոնդրիալ դոնորություն, դեռևս ուսումնասիրությունների կարիք ունի:
Միտոքոնդրիումները գրեթե յուրաքանչյուր բջջում առկա մասնիկներ են, որոնց շնորհիվ սնունդը վերածվում է էներգիայի: Որոշ կանանց մոտ միտոքոնդրիումի գենետիկ խանգարումներ են լինում, ինչը կարող է փոխանցվել երեխաներին:










