Volkswagen-ը գաղտնազերծել է էլեկտրական կոնցեպտի ֆուտուրիստիկ դիզայնը (լուսանկարներ)
Գերմանական Volkswagen մեքենաշինական ընկերությունը հրապարակել է ամբողջությամբ էլեկտրական մեքենայի առաջին էսքիզները, հայտնում է The Business Insider-ը՝ մանրամասնելով, որ կոնցեպտի պաշտոնական շնորհանդեսը կայանալու է Փարիզում մեկնարկելիք միջազգային ավտոսրահում:

Դատելով լուսանկարներից՝ ֆուտուրիստիկ դիզայնով կոնցեպտն ունի 5 դուռ և ապակյա տանիք:

Փոխադրամիջոցի սերիական արտադրության մեկնարկը կտրվի 2019թ.: Հայտնի է, որ մի լիցքավորմամբ այն կկարողանա անցնել 400-480 կմ հեռավորություն:

Աղբյուրը հավելում է, որ էլեկտրական մեքենաների արտադրությանը զարկ տալու համար Volkswagen-ը կկառուցի մարտկոցների արտադրության գործարան՝ ծախսելով մոտ 10 մլրդ դոլար:











