BlackBerry-ն դադարեցնում է սմարթֆոնների արտադրությունը

20:18 • 28.09.16

Կանադական BlackBerry ընկերությունը պաշտոնապես դադարեցնում է սմարթֆոնների արտադրությունը և մտադիր է կենտրոնանալ սմարթֆոնների համար ծրագրային ապահովման և ծառայությունների մատուցման վրա:

Ինչպես փոխանցում է Reuters-ը, BlackBerry-ն դադարեցնում է նաև տեխնիկական սարքավորումների արտադրությունը: Դրանով այսուհետ կզբաղվի BB Merah Putih ինդոնեզական ընկերությունը, որի հետ ընկերությունը լիցենզավորման համաձայնագիր է կնքել:

«Մեր ֆինանսական հիմքը կայուն է, և մենք կկենտրոնանք մեր ծրագրային ապահովման վրա», - ընդգծել է ընկերության գլխավոր տնօրեն Ջոն Չենը:

Նշվում է, որ ընկերության ֆինանսական հաշվետվությունը երկրորդ եռամսյակում սփոփիչ չի եղել, ինչն էլ պատճառ է դարձել մարտավարության արմատական փոփոխություններ անելու համար: Ընկերության մաքուր կորուստը կազմել է 372 մլն դոլար`334 մլն դոլար շահույթի պարագայում:

 

 

 

BlackBerry-ն դադարեցնում է սմարթֆոնների արտադրությունը