Հայտնի է, թե ինչ սմարթֆոններ է Google-ը ներկայացնելու հոկտեմբերի 4-ին (լուսանկար)
Ամերիկյան Google տեխնոլոգիական ընկերությունը պատրաստվում է ներկայացնել Pixel կոչվող նոր սմարթֆոնները, որոնք փոխարինելու են գալիս Nexus շարքի մոդելներին:
Ինչպես նշում է The Verge-ը, նոր սմարթֆոնների լուսանկարներն արդեն տարածվել են վիրտուալ տիրույթում:
Հայտնի է, որ դրանցից առաջինը՝ 5 դյույմ անկյունագծով Pixel մոդելը, կփոխարինի Nexus 5X սմարթֆոնին, իսկ 5.5 դյույմ անկյունագծով Pixel XL տարբերակը՝ Nexus 6P-ին:
Քաջատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ հեռախոսների գինը կսկսվի 649 դոլարից: Դրանց պաշտոնական շնորհանդեսը կկայանա հոկտեմբերի 4-ին:










