Lacoste-ը «խելացի» թևնոցներ է ստեղծել (լուսանկարներ)
Ճապոնական DoCoMo հեռահաղորդակցային օպերատորը ֆրանսիական Lacoste բրենդի հետ համագործակցության շրջանակում ներկայացրել է «խելացի» թևնոցներ, որոնք նախատեսված են ֆիթնեսի սիրահարների համար:
Ինչպես նշում է luxurylaunches.com կայքը, նորույթները ստացել են Move band 3 անվանումը: Դրանք հաշվում են օգտատիրոջ այրած կալորիաների քանակը, ոտքով անցած ճանապարհի հեռավորությունը և իրականացնում են առողջական վիճակի հետ կապված մի շարք այլ օգտակար գործառույթներ:
Աղբյուրը մանրամասնում է, որ Lacoste-ի կանաչ կոկորդիլոսի պատկերով Move band 3 թևնոցները ստեղծվել են 2 տարբեր չափով ու 3 գունային լուծումներով՝ սպիտակ, սև ու կաթնագույն:
Դրանց գինը 160 դոլար է:












