Renault-ը Փարիզյան ավտոսրահում կներկայացնի իր նորագույն սպորտային կուպեի նախատիպը

04:12 • 29.09.16

 

Renault ընկերությունը Փարիզյան ավտոսրահում կներկայացնի իր նորագույն կոնցեպտային մեքենան, որի թիզերն ավելի վաղ էր հրապարակվել:

Ինչպես գրում է Motor.ru-ն` ֆրանսիական ավտոարտադրողի նորույթը սպորտային կուպեն է, որի առաջին լուսանկարն արդեն հրապարակվել է համացանցում:

Կոնցեպտային մեքենայի մասին դեռևս քիչ բան է հայտնի: Հաղորվում է, որ այն ստանալու է TreZor անվանումը, և զինված կլինի բացառապես էլեկտրական ուժային համակարգով:

Նորագույն մեքենան կոչված է ցուցադրելու, թե ինչպիսին կլինի ֆրանսիական ապրանքանիշի ապագա սերիական մոդելների  դիզայնը:

Մեքենայի մասին այլ մանրամասներ հայտնի կդառնան պրեմիերայից հետո, որը կկայանա սեպտեմբերի 29-ին Փարիզում:

 

 

Renault-ը Փարիզյան ավտոսրահում կներկայացնի իր նորագույն սպորտային կուպեի նախատիպը