Աշխարհի ամենաարագընթաց հեծանիվն արագության նոր ռեկորդ է սահմանել (տեսանյութ)
Կանադացի ինժեներ Թոդ Ռեյչարտն իր իսկ ստեղծած Aerovelo Eta հեծանվով արագության նոր ռեկորդ է սահմանել, հայտնում է lenta.ru-ն:
Աղբյուրը մանրամասնում է, որ ԱՄՆ-ի Նևադա նահանգում կայացած առաջնության ժամանակ հեծանիվը զարգացրել է 144 կմ/ժ արագություն:
Հայտնի է, որ արագության նախկին ռեկորդը (72կմ/ժ), որի հեղինակը ևս Ռեյչարտն է, սահմանվել է նախորդ տարի:
Նշվում է, որ Aerovelo Eta-ն կարողանում է նման բարձր արագություն զարգացնել հատուկ կոմպոզիտ նյութով պատված լինելու շնորհիվ: Ըստ մասնագետների՝ հեծանվի շարժման ժամանակ նյութը նվազեցնում է օդի դիմադրության ուժը:










