Չինացի բժիշկներին արգելել են նոր iPhone գնել

09:20 • 29.09.16

Չինաստանի Չունցին քաղաքի հիվանդանոցներից մեկի աշխատակիցներին արգելել են գնել ամերիկյան Apple ընկերության սմարթֆոնի նոր մոդելները՝ iPhone 7 կամ iPhone 7 Plus՝ աշխատանքից հեռացվելու սպառնալիքով, գրում է korrespondent.net-ը:

 

Հաղորդվում է, որ Չունցինում կանանց հիվանդանոցի աշխատակիցներին արգելել են գնել ամերիկյան ընկերության նոր սմարթֆոններն «էքստրավագանտ» կյանքի դրսևորումների դեմ պայքարելու համար: Նշվում է, որ ցանկացած մեկը, ով կխախտի արգելքը, կարող է զրկվել տարվա արդյունքներով պարգևավճարից կամ անգամ հեռացվել աշխատանքից:

 

Ինչպես նշում է South China Morning Post թերթը՝ վկայակոչելով տեղական ԶԼՄ-ներին, հիվանդանոցի տնօրենը հաստատել է անձնակազմի համար համապատասխան հրահանգի հրապարակումը: Նրա խոսքով՝ արգելքի նպատակը տեղական բրենդների սատարումն է:

 

Նա նաև նշել է, որ աշխատակիցներին նախկինում ևս արգելված է եղել օգտվել Apple-ի սմարթֆոնների այլ մոդելներից:

 

Չինացի բժիշկներին արգելել են նոր iPhone գնել