Հրապարակվել են նոր Land Rover Discovery-ի լուսանկարները
Վիրտուալ տիրույթում հրապարակվել են նոր սերնդի Land Rover Discovery արտաճանապարհային մեքենայի առաջին պաշտոնական լուսանկարները, հայտնում է motor.ru-ն:

Դատելով ներկայացված լուսանկարներից՝ ալյումինից պատրաստված նորույթն արտաքնապես նման է Discovery Sport և Discovery Vision մոդելներին:

Ինչ վերաբերում է դրա տեխնիկական բնութագրին, ապա մեքենան արտադրվելու է 3 լ աշխատանքային ծավալով բենզինային կամ դիզելային վառելիքով գործող V6, ինչպես նաև Ingenium շարժիչներով:

Մոդելի պաշտոնական շնորհանդեսը կայացել է սեպտեմբերի 28-ի ուշ երեկոյան, Փարիզի միջազգային ավտոսրահում:











