Samsung-ը խոստովանել է լվացքի մեքենաների պայթյունների մասին բողոքների հիմնավորված լինելը
Samsung Electronics ընկերությունը, որը նախկինում խոստովանել է Note 7 սմարթֆոնների հետ կապված խնդիրների առկայությունը, հայտնել է իր լվացքի մեքենաների որոշ մոդելների անվտանգության համակարգերի հետ կապված խնդիրների մասին, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Այժմ ընկերությունը քննարկում է այդ կենցաղային տեխնիկայի օգտագործման ռիսկերը սպառողական ապրանքների անվտանգության հարցերով ԱՄՆ հանձնաժողովի ներկայացուցիչների հետ:
Հանձնաժողովը հայտարարել է Samsung-ի լվացքի մեքենաների օգտագործման վտանգի մասին՝ լվացքի ժամանակ այդ սարքերի պայթյունների մասին մի քանի գնորդների հաղորդումներից հետո:
Խոսքը 2011 թվականի մարտից մինչև 2016 թվականի ապրիլ թողարկված ուղղահայաց բեռնմամբ լվացքի մեքենաների մասին է: Այնուամենայնիվ, կոնկրետ մոդելը չի նշվում:
Ավելի վաղ ԱՄՆ-ում պաշտոնապես հետ է կանչվել մոտ 1 միլիոն Samsung Galaxy Note 7 սմարթֆոն՝ դրա մարտկոցների այրվելու կամ պայթելու վտանգի պատճառով:










