Shazam-ն առաջին անգամ շահույթ է բերել իր մշակողին

15:49 • 29.09.16

Բրիտանական Shazam Entertainment ընկերությունն իր գոյության 17 տարիների ընթացքում գովազդի շնորհիվ առաջին անգամ գործառնական շահույթ է ունեցել, հաղորդում է RNS-ը:

 

Ընկերության ղեկավար Ռիչ Ռայլիի խոսքով` Shazam հավելվածը նպաստում է թվային ձևաչափով երաժշտության 10%-ի ձեռքբերմանը, սակայն հոսքային երաժշտական ծառայությունների (Apple Music, Spotify) ժողովրդականության աճի պատճառով երաժշտության վաճառքից ստացվող հասույթը նվազում է:

 

Նշվում է, որ գովազդից ստացված շահույթը փոխհատուցում է երաժշտության վաճառքի եկամտի նվազեցումը, ինչն ընկերությանը թույլ է տալիս գործառնական շահույթ ունենալ:

Shazam-ն առաջին անգամ շահույթ է բերել իր մշակողին