Փարիզում կայացել է BMW X2 կոնցեպտային քրոսովերի դեբյուտը. լուսանկարներ
BMW ընկերությունը ներկայացրել է X2 նոր սերնդի կոմպակտ քրոսովերի նախատիպը, որի դեբյուտը կայացել է Փարիզի ավտոսրահի շրջանակներում:
Motor.ru-ի փոխանցմամբ` գերմանական նորագույն մոդելի տեխնիկական հատկությունների մասին որևէ տեղեկություն դեռևս չի հաղորդվում: Հայտնի է միայն, որ X2-ի երկարությունը կազմում է 4439 մմ, լայնությունը` 1821 մմ, իսկ բարձրությունը` 1598 մմ:
BMW X2-ի սերիական տարբերակը կդառնա բավարական ավտոարտադրողի երկրորդ քրոսովերը, որը կկառուցվի UKL առաջնաքարշակ համակարգի հիման վրա: Մոդելի թողարկումը նախատեսված է սկսել 2018-ի երկրորդ եռամսյակին:












