Royal Huisman-ը կառուցում է պատմության մեջ ամենամեծ զբոսանավը
Նիդեռլանդական նավաշինական Royal Huisman-ը կառուցում է իր պատմության մեջ ամենամեծ զբոսանավը, հաղորդում է Boat International-ը: Ընկերությունը այդ մասին հայտարարել է Մոնակոյում ընթացող զբոսանավային շոուի ժամանակ:
«Սեփականատերը եկավ և մեզ ասաց՝ «Խնդրում եմ, կառուցեք իմ երազանքը» և այդ ժամանակ մենք սկսեցինք աշխատանքը»,- հայտարարել է Royal Huisman-ը:
Նրանք չեն հայտնել պատվիրատուի անունը: Հայտնի է միայն, որ նա Ասիայից է:
Project 400-ը պետք է ավարտվի 2020թ-ին: Այն կդառնա ամենամեծ առագաստային զբոսանավն աշխարհում:
Նավի երկարությունը կազմում է 81մ, այն կարող է տեղակայել 12 հյուրերի և անձնակազմի 13 անդամի:










