Սառնաբուժություն -90 ˚C ցրտի պայմաններում. հայտնիների շրջանում տարածված նոր բուժական մեթոդ (տեսանյութ)

22:05 • 30.09.16

Ժամանակակից բժշկության ոլորտում վերջերս լայն տարածում գտած բուժական ամենահզոր մեթոդներից մեկը սառնաբուժությունն է, այլ կերպ ասած` կրիոթերապիան (թարգմանաբար` «բուժում ցրտի միջոցով»):

Արտասովոր բուժական մեթոդը որոշել է փորձարկել Business Insider-ի թղթակիցը: Բուժական գործընթացի շրջանակներում վերջինս մի քանի րոպե անցկացրել է -90 աստիճան` ըստ Ցելսիուսի ցուրտ ապահովող խցիկում: Մի քանի րոպեից ավել մնալն արգելվում է (դա կարող է մահացու լինել): Այդ ընթացքում նրան ձեռնոցներ և ականջները պաշտպանող ժապավեն են հագցրել:

Փորձարկողի խոսքով` մարմինն անմիջապես արձագանքում է ցուրտ պայմաններին: Այդ ընթացքում մեծ քանակության էնդորֆիններ են արտադրվում: Այս հակասական բուժական մեթոդը բավականին շատ են կիրառում մարզիկները և հայտնիները: 

 

Տեսանյութը՝այստեղ։

 

Սառնաբուժություն -90 ˚C ցրտի պայմաններում. հայտնիների շրջանում տարածված նոր բուժական մեթոդ (տեսանյութ)