Փարիզում ներկայացված Ferrari LaFerrari Aperta-ն կվաճառվի 1.5 մլն դոլարով (լուսանկարներ)
Նախօրեին մեկնարկել է Փարիզի միջազգային ավտոշոուն, որի շրջանակում իտալական հեղինակավոր Ferrari մեքենաշինական ընկերությունը ներկայացրել է իր հերթական նորույթը:
Ինչպես նշում է luxurylaunches.com կայքը, Ferrari LaFerrari Aperta կոչվող մեքենան, որը համալրված է 6.3 լ աշխատանքային ծավալով, 950 ձիաուժ հզորությամբ V12 շարժիչով, վաճառքի է հանվելու 1.5 մլն դոլարով:
Աղբյուրը մանրամասնում է, որ 3 վայրկյանում 100 կմ/ժ արագություն զարգացնող մեքենան կարտադրվի 209 օրինակով, որոնք արդեն նախապես պատվիրված են:















