ՌԴ պաշտոնյաներն աշխատանքից կհեռացվեն WhatsApp, Viber և Telegram հավելվածների օգտագործման դեպքում. «Իզվեստիա»

10:55 • 30.09.16

Ռուսաստանցի պաշտոնյաներին կարգելվի ծառայողական տեղեկությունների քննարկման նպատակով օգտագործել ներկայում լայն տարածում ունեցող WhatsApp, Viber, Telegram հաղորդագրային հավելվածները:

 

Ինչպես գրում է «Իզվեստիա» թերթը, ենթադրվում է, որ արգելքի վերաբերյալ համապատասխան փաստաթուղթը պատրաստ կլինի 2017թ. առաջին կեսին: Այն խախտող պաշտոնյաների ու չինովնիկների նկատմամբ պատիժ կկիրառվի մինչև անգամ աշխատանքից հեռացում:

 

Միևնույն ժամանակ, աղբյուրը մանրամասնում է, որ իշխանությունները չեն պատրաստվում արգելել պաշտոնյաներին տվյալ հավելվածներով անձնական հարցերի քննարկումը:
 

ՌԴ պաշտոնյաներն աշխատանքից կհեռացվեն WhatsApp, Viber և Telegram հավելվածների օգտագործման դեպքում. «Իզվեստիա»