Citroën-ի նորագույն կոնցեպտային մեքենան ներկայանում է ինովացիոն տեխնոլոգիական և գործառույթներով. լուսանկարներ, տեսանյութ

23:25 • 01.10.16

Ֆրանսիական Citroën ավտոարտադրողը հոկտեմբերի 1-12-ն անցկացվող Փարիզի ավտոսրահի շրջանակներում ներկայացրել է իր նորագույն կոնցեպտային մեքենան:

Ինչպես տեղեկացնում է Business insider-ը, կոնցեպտային մեքենան, որն ստացել CXperience անվանումը, հագեցած է ինովացիոն գործառույթներով:

Կոնցեպտային մեքենայի դիզայնն այնպես է նախագծվել, որ մեծ տեղ հատկացվի սրահին: Հիբրիդային կոնցեպտային մեքենան կարող է զարգացնել 250-300 ձիաուժ հզորություն և միայն էլեկտրական ուժով մեկ լիցքավորմամբ կարող է անցնել  60 կմ տարածություն:

Citroën-ը մեքենայի սրահում հատուկ տեղ է հատկացրել մեծ էկրանին, որը վերահսկում է մեդիա և նավիգացիոն համակարգերը:

Ինտերիերը ևս ինքնատիպ տեսք ունի` դեղին նստատեղերով և փայտե շրջանակներով:

Կողային հայելիներն ավտոարտադրողը փոխարինել է տեսախցիկներով:

Հետևի ուղևորները պլանշետի օգնությամբ կկարողանան կարգավորել սրահի ջերմաստիճանը և հարմարեցնել նստատեղը:

    

 

 

 

 

Citroën-ի նորագույն կոնցեպտային մեքենան ներկայանում է ինովացիոն տեխնոլոգիական և գործառույթներով. լուսանկարներ, տեսանյութ