Ճապոնական ստարտափը 540 ձիաուժ հզորությամբ 4 դռնանի «կաբրիոլետ» է ներկայացրել

01:00 • 01.10.16

Ճապոնական GLM ընկերությունը, որը հիմնադրվել է Sony-ի նախկին ղեկավարի կողմից, Փարիզի ավտոսրահում ներկայացրել է Roadyacht GTS կոնցեպտային «կաբրիոլետի» նոր տարբերակը:

Ինչպես հայտնում է  Motor.ru-ն` այս նախատիպի դիզայնը դեռևս 2009-ին առաջարկել էին հոլանդացի ուսանողները: Արդյունքում այն օգտագործելու իրավունքը գնել է GLM ընկերությունը: Կոնցեպտի գլխավոր առանձնահատկությունը վերև բարձրացող դռներն են:

GLM-ը փոփոխության է ենթարկել մեքենայի արտաքինն ու համալրել է այն 2 էլեկտրաշարժիչներով, որոնց ընդհանուր հզորությունը կազմում է 540 ձիաուժ:

100 կմ/ժ արագությունը մեքենան զարգացնում է 3.7 վայրկյանում: Մարտկոցների ամբողջական լիցքավորումը բավականացնելու է 400 կմ տարածություն անցնելուն:

Սերիական մոդելի թողարկման հեռանկարի մասին ոչինչ չի հաղորդվում:

 

 

Ճապոնական ստարտափը 540 ձիաուժ հզորությամբ 4 դռնանի «կաբրիոլետ» է ներկայացրել