Zerodium ընկերությունը 1.5 մլն դոլար է առաջարկում iPhone-ը կոտրող հաքերին
Ամերիկյան Zerodium ընկերությունը պատրաստ է 1.5 մլն դոլար վճարել այն հաքերին, ով կկարողանա կոտրել iOs 10 օպերացիոն համակարգով գործող iPhone սմարթֆոնը:
Ինչպես նշում է The Verge-ը, անցած տարի վերոհիշյալ ընկերությունը iOS 9-ը կոտրելու դիմաց առաջարկում էր 1 մլն դոլար:
«Մենք բարձրացրել ենք պարգևավճարի չափը, քանի որ iOS 10-ի անվտանգությունը մակարդակը զգալի կատարելագործվել է»,-ասել է ընկերության հիմնադիր Չաուկի Բեքրարը:
Աղբյուրը մանրամասնում է, որ Google-ի ստեղծած Android 7 օպերացիոն համակարգի կոտրման համար ընկերությունն առաջարկում է 200.000 դոլար:










