Երեխաներն ինտելեկտը ժառանգում են մայրերից. գիտնականներ
Գիտնականները պնդում են, որ երեխան մտավոր կարողությունները ժառանգում է ծնողներից մոտավորապես 40-60 տոկոսով, մինչդեռ ինտելեկտի գեները հայտնաբերել են միայն Х քրոմոսոմներում: Դա նշանակում է, որ ինտելեկտի կառուցման վրա ազդող գեների փոխանցման համար պատասխանատու են մայրիկները:
Ինչպես գրում է AdMe.ru-ն, գիտնականները պարզել են, որ երեխաների մոտ, որոնք ավելի շատ մոր գեներն են ժառանգել, քան հոր, ուղեղն ավելի մեծ չափսեր է ունենում, մինչդեռ մարմինն ավելի փոքր է լինում: Իսկ նրանց մոտ, ովքեր հայրիկից են ավելի շատ գեներ ժառանգել, պատկերը հակառակն է:
Գիտնականները պնդում են, որ հայրական գեներ չեն հայտնաբերվել գլխուղեղի կեղևում, այն հատվածում, որտեղ զարգանում են կարևորագույն գործառույթները` ինտելեկտը, մտածողությունը, ծրագրավորումը և լեզուներ սովորելու ունակութունը:










