Հայտնի է դարձել բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակակրի անունը

13:59 • 03.10.16

Ճապոնացի բջջաբան Յոշինորի Օսումին բժշկության և ֆիզիոլոգիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիր է դարձել, հայտնում է The Guardian-ը՝ մանրամասնելով, որ ճապոնացին հաղթել է աուտոֆագիայի մեխանիզմների բնագավառում իրականացրած հայտնագործությունների շնորհիվ:

 

Բրիտանական պարբերականը նշում է, որ ճապոնացի գիտնականը որպես մրցանակ կստանա 8 մլն շվեդական կրոն, ինչը համարժեք է 1 մլն դոլարին:

 

Նշենք, որ աուտոֆագիան լատիներենից թարգմանաբար նշանակում է «ինքնակերություն»: Այլ կերպ ասած՝ մարմնի կողմից սեփական նյութերի և հյուսվածքների կլանում` օրգանիզմի երկար քաղցած մնալու ժամանակ:

 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, 2015թ. բժշկության և ֆիզիոլոգիայի ոլորտում Նոբելյան մրցանակակիր են դարձել իռլանդացի Ուիլյամ Քեմփբելը և ճապոնացի Սատոսի Օմուրան՝ մակաբույծների դեմ պայքարի ոլորտում հայտնագործությունների համար, ինչպես նաև չինացի Յույու Տուն՝ մալարիայի դեմ պայքարի ոլորտում բացահայտումների համար։

Հայտնի է դարձել բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակակրի անունը