Nokia-ն կվերադառնա սմարթֆոնների շուկա
Ֆիննական Nokia ընկերությունը պատրաստվում է ներկայացնել Android օպերացիոն համակարգով գործող մի քանի նոր սմարթֆոն, որոնցից մեկը կոչվում է Nokia D1С:
Ինչպես հայտնում է lenta.ru-ն, այն բյուջետային հեռախոս է՝ ոչ տպավորիչ տեխնիկական բնութագրով:
Սմարթֆոնը համալրված է 8 միջուկանի Qualcomm Snapdragon 430 պրոցեսորով, 3 Գբ օպերատիվ հիշողությամբ: Ինչ վերաբերում է դրա էկրանի անկյունագծին, լուծաչափին ու տեսախցիկի որակներին, ապա որևէ բան հայտնի չէ:
Նշվում է, որ մինչև տարեվերջ ներկայացվելիք նորույթների շարքում սմարթֆոններից զատ լինելու են նաև պլանշետներ:
Հիշեցնենք, որ Microsoft-ը 2014թ. գնել է Nokia-ի բջջային բիզնեսը, ինչից հետո ֆիննական բրենդի անունը վերացել է ընկերության արտադրած սմարթֆոններից՝ իր տեղը զիջելով Lumia անվանմանը:










