Apple-ը 2017թ. գարնանը կներկայացնի 3 հատ նոր iPad Pro պլանշետ
Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունը պատրաստվում է եկող տարվա գարնանը ներկայացնել iPad Pro պլանշետի միանգամից 3 նոր մոդել:
Ինչպես հայտնում է The Daily Mail-ը, սարքերը կունենան 7.9, 9.7 և 10.1 դյույմանոց անկյունագծերով էկրաններ: Աղբյուրը մանրամասնում է, որ 7.9 դյումանոց մոդելը կփոխարինի iPad Mini 4 պլանշետին:
Նշվում է, որ նորույթները համալրված կլինեն ականջակալների համար նախատեսված անցքով, որը բացակայում է վերջերս ներկայացված iPhone 7 և iPhone 7 Plus սմարթֆոններում:
Գաջեթների վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում:










