Apple-ը սկսել է նոր macOS Sierra օպերացիոն համակարգի ավտոմատ ներբեռնումը
Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունը սկսել է Mac համակարգիչներում ավտոմատ ներբեռնել նոր macOS Sierra օպերացիոն համակարգը, ինչի մասին հայտնում է The Verge-ը:
Mac-երի օգտատերերը, ովքեր կարգավորումների բաժնում միացրել են ավտոմատ ներբեռնման գործառույթն ու հիշողությունում բավականաչափ տեղ ունեն ներբեռնման համար, եկող շաբաթվա ընթացքում արդեն կկարողանան աշխատել նոր օպերացիոն համակարգով:
Աղբյուրը մանրամասնում է, որ նոր macOS Sierra-ն չցանկանալու դեպքում օգտատերը կարող է ապաակատիվացնել ավտոմատ ներբեռնման գործառույթը:










