Facebook-ը ԱՄՆ-ի սահմաններից դուրս տվյալների վերամշակման երրորդ կենտրոնը կբացի

00:39 • 04.10.16

Facebook ընկերությունը կկառուցի տվյալների վերամշակման թվով երրորդը կենտրոնը ԱՄՆ սահմաններից դուրս, հաղորդում է  Reuters-ը:

Մանրամասնվում է, որ լուսանկարների ու տեսանյութերի պահպանության այդ կենտրոնի կառուցումը նախատեսվում է Դանիայում:

Կենտրոնի ընդհանուր մակերեսը կկազմի 184 հազար ք/մ: Այն տեղակայված կլինի Օդենս քաղաքում և կստեղծի մոտ 1200 աշախատատեղ:

 

 

Facebook-ը ԱՄՆ-ի սահմաններից դուրս տվյալների վերամշակման երրորդ կենտրոնը կբացի