Դինոզավրի ամենամեծ ոտնահետքերից մեկը հայտնաբերվել է Գոբի անապատում

10:20 • 04.10.16

Ճապոնացի և մոնղոլ հետազոտողների խումբը Գոբի անապատում իրականացրած գիտարշավի շրջանակում գտել է դինոզավրի՝ պատմության մեջ երբևէ հայտնաբերված  ամենամեծ ոտնահետքերից մեկը:

 

Ինչպես հայտնում է The Guardian-ը,  ոտնահետքը, որը հայտնաբերվել է 70-90 մլն տարի առաջ ձևավորված հողի շերտում, ըստ ամենայնի, պատկանում է խոտակերների շարքին դասվող տիտանոզավրին:

 

Ոտնահետքի երկարությունը 1.2 մ է, իսկ լայնությունը՝ 77 սմ: Գիտնականների կարծիքով,  ոտնահետքի տերն ունեցել է ավելի քան 30 մ երկարություն և 20 մ բարձրություն:

 

Ներկայում  մասնագետները հարակից տեղանքներում փորձում են գտնել տիտանոզավրի մնացորդները:

 

Դինոզավրի ամենամեծ ոտնահետքերից մեկը հայտնաբերվել է Գոբի անապատում