Google-ը ներկայացրել է Pixel և Pixel XL նորագույն սմարթֆոնները

21:48 • 04.10.16

Google ընկերությունը Սան Ֆրանցիսկոյում կայացած միջոցառման ժամանակ երկու նոր սմարթֆոն է ներկայացրել: Խոսքը Pixel և Pixel XL մոդելների մասին է:

Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, երկու սմարթֆոնն էլ համալրված են Snapgradon 821 պրոցեսորով, 4 գիգաբայթ օպերատիվ հիշողությամբ, ինչպես նաև 32 և 128 գիգաբայթ ներքին կուտակիչով: Գաջեթների տեսախցիկները ներկայանում են 8 և 12 մեգապիքսել կետայնությամբ և լազերային ավտոֆոկուսի համակարգով: Մատնահետքերի սկաները տեղակայված է սմարթֆոնի հետևի պատին:

Սմարթֆոնների տարբերությունը էկրանների մեծությունն է: Փոքր տարբերակը ներկայանում է 5 դյույմ անկյունագծով, FullHD էկրանով, իսկ մեծ տարբերակը` 5.5 դյույմ, QuadHD էկրանով: Երկու սարքավորումներն էկ աշխատում են Android 7.1 Nougat օպերացիոն համակարգով:

Սմարթֆոնները վաճառքում կհայտնվեն 650 դոլար և 770 դոլար արժեքով:

Մինչ այս Google-ի սմարթֆոնները թողարկվում էին Nexus ապրանքանիշի ներքո:

 

 

Google-ը ներկայացրել է Pixel և Pixel XL նորագույն սմարթֆոնները