Թողարկվել են «Հետ դեպի ապագա» ֆիլմից հայտնի ինքակոճկվող մարզակոշիկները (տեսանյութ)

23:22 • 04.10.16

Մարզական իրեր արտադրող խոշորագույն Nike Inc ընկերությունը թողարկել է Nike Air MAG ինքնուրույն կոճկվող մարզակոշիկները, որոնք հիշեցնում են «Հետ դեպի ապագա» հայտնի եռերգության երկրորդ մասում գլխավոր հերոսի կրած կոշիկները:

Ինչպես ներկայացնում է INTERFAX.RU-ն` նորարար մարզակոշիկները թողարկվել են սահմանափակ քանակով` 89 զույգ օրինակով, որոնք ձեռք բերել հնարավոր կլինի միայն ինտերնետ-վիճակախաղի միջոցով: Վիճակախաղի տոմսերն արժեն 10 դոլար, մինդեռ մեկ զույգ մարզակոշիկի արժեքը կազմում է 10 000 դոլար:

Հաղթողների անունները կհնչեցվեն հոկտեմբերի 17-ին: Բացի այդ, բաց աճուրդներ կկազմակերպվեն Հոնկոնգում և Լոնդոնում հոկտեմբերի 11-17 ընկած ժամանակահատվածում, իսկ Նյու Յորքում` նոյեմբերի 12-ին:  

Մարզակոշիկները համալրված են լուսավորմամբ և ժապավենների կոճկվելու ինքնուրույն համակարգով, որը լիցքավորման կարիք կունենա շաբաթական մեկ անգամ:

 

 

 

Թողարկվել են «Հետ դեպի ապագա» ֆիլմից հայտնի ինքակոճկվող մարզակոշիկները (տեսանյութ)