Հայտնի են դարձել ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները

14:48 • 04.10.16

Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիան Ստոկհոլմում  հրապարակել է ֆիզիկայի բնագավառում հեղինակավոր Նոբելյան մրցանակի դափնեկիրների անունները, հայտնում է The Guardian-ը՝ մանրամասնելով, որ խոսքը վերաբերում է ամերիկյան համալսարաններում աշխատող 3 բրիտանացի ֆիզիկոսի:


Ջեյմս Թաուլեսը՝ Վաշինգտոնի համալսարանից, Դունքան Հալդեյնը՝ Փրինսթոնի համալսարանից և  Ջոն Քոսթերլիցը՝ Բրաունի համալսարանից արժանացել են Նոբելյան մրցանակի «տոպոլոգիական փուլային անցումների և մատերիայի տոպոլոգիական փուլերի տեսական բացահայտման համար»:


Գիտնականները մշակել են առաջադեմ մաթեմատիկական  մեթոդներ մատերիային բնորոշ հատկությունների և  արտասովոր փուլերի նկարագրման համար:


Ինչպես ավելի վաղ հայտնել  էր   Tert.am-ը,  2015 թվականին ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակակիր են դարձել ճապոնացի Տակաակի Կաձիտան և կանադացի Արթուր Մքդոնալդը։


Հայտնի է, որ երեկ ճապոնացի բջջաբան Յոշինորի Օսումին բժշկության և ֆիզիոլոգիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիր է դարձել:

Հայտնի են դարձել ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները