Sony-ն ցուցադրել է PlayStation VR-ը (տեսանյութ)
Sony ընկերությունը տեսանյութ է հրապարակել, որում ցուցադրվում է PlayStation VR վիրտուալ իրականության սաղավարտի ստանդարտ հրատարակության նմուշը:
Ինչպես նշում է Lenta.ru-ն, սարքից, անհրաժեշտ լարերից ու ստերեո ականջակալներից բացի կոմպլեկտի մեջ է մտնում 18 խաղով դեմո սկավառակը:
Կայքը գրում է, որ PlayStation VR-ը վաճառքի կհանվի հոկտեմբերի 13-ին ու համատեղելի կլինի PS4 կոնսոլի բոլոր տարբերակների հետ: Վաճառքի կհանվի նաև PlayStation Camera տեսախցիկով ու Move կարգավորիչներով կոմպլեկտը, որն անհրաժեշտ է սաղավարտի աշխատանիք համար:










