Համացանցում առաջին անգամ հայտնվել է մարդանման ձկան «առօրյայի» տեսագրությունը (տեսանյութ)

13:21 • 04.10.16

Բալկանյան թերակղզում բնակվող «Պրոտեուս անգուինուս» պոչավոր ամֆիբիայի առօրյայի տեսագրությունն առաջին անգամ հրապարակվել է համացանցում:

 

Ինչպես նշում է Lenta.ru-ն, մարմնի գունավորման պատճառով կենդանուն հաճախ մարդանման ձուկ են անվանում, իսկ փոքր չափի պատճառով` մանկական վիշապ:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ կենդանին կարող է ձու դնել ոչ հաճախ, քան երկու անգամ մեկ տասնամյակի ընթացքում, իսկ կյանքի ամենաերկար տևողությունը կազմում է մոտ 100 տարի:

 

Տեսանյությում երևում է ակվարիումում տեղադրված ամֆիբիաների զարգացումը, որոնք ծնվել են 4 ամիս առաջ:

 

 

Համացանցում առաջին անգամ հայտնվել է մարդանման ձկան «առօրյայի» տեսագրությունը (տեսանյութ)