ԱՄՆ-ում ճոճվող տուն են կառուցել (լուսանկարներ, տեսանյութ)

23:43 • 04.10.16

Tech Insider-ը ներկայացրել է իրենց ինքնատիպ ինստալյացիաներով հայտնի արվեստագետներ Ալեքս Շվեդերի և Ուարդ Շելլիի նոր նախագիծը, որի հիմքում նույնպես ընկած է համագործակցության և հավասարակշռության սկզբունքը:

Նրանք երկաթուղային գնացքի տեսքով տուն են ստեղծել, որը թեքվում և տատանվում է երկու կողմերից, քանի որ հենվում է մեջտեղում գտնվող միակ սյան վրա: Երբ երկու բնակիչ տանը տեղաշարժվում են, այն կարող է դուրս գալ հավասարակշռությունից և թեքվել աջ կամ ձախ:

ReActor House-ը կարելի է հոկտեմբերի 6-10-ը տեսնել Նյու Յորքի Հուդզոնի հարթավայրում: Արվեստագետները տանը բնակվել են 5 օր շարունակ:

Տեսանյութը՝ այստեղ։ 

 

 

 

 

ԱՄՆ-ում ճոճվող տուն են կառուցել (լուսանկարներ, տեսանյութ)