Տոկիոյում ռոբոտը կօգնի օտարերկրյա զբոսաշրջիկներին հասնել նշանակման վայր

04:45 • 04.10.16

Ճապոնիայում ճապոներեն, անգլերեն և չինարեն խոսելու կարողություն ունեցող ռոբոտը օտարերկրյա և ճապոնացի զբոսաշրջիկներին կպատմի, թե ինչպես է ավելի հարմար հասնել հյուրանոց և որտեղ է հարկավոր թողնել անպետք ուղեբեռը:

Փորձի համար ռոբոտը եռօրյա ստաժավորում կանցնի Տոկիոյի կայարանում:  Ինչպես հաղորդում է  NHK հեռուստաալիքը՝  նա հագեցած է արհեստական ինտելեկտի ֆունկցիայով, միանգամից հասկանում է իրեն դիմող մարդու լեզուն և հետո խոսում է այդ նույն լեզվով: Նա ընդունակ է պատասխանելու 200 հարցի, ինչպես նաև ցուցադրելու իր պատասխանը քարտեզի վրա:  Ռոբոտը Hitachi ընկերության արտադրանքն է: Այն կպատմի, թե ինչպես է ավելի լավ ու արագ հասնել հյուրանոցի մոտ կամ քաղաքի տեսարժան վայրեր, թե որ պլատֆորմով է ավելի լավ գնացք նստել, ինչպես նաև կարող է հաղորդել այլ օգտակար տեղեկատվություն:

Փորձը այն փուլերից մեկը պետք է դառնա, որը նախապատրաստում է Տոկիոն 2020թ-ի Օլիմպիական խաղերին, երբ մայրաքաղաքում զբոսաշրջիկների մեծ հոսք է նախատեսվում:

 

 

Տոկիոյում ռոբոտը կօգնի օտարերկրյա զբոսաշրջիկներին հասնել նշանակման վայր