Դադարեցվել է 3-րդ սերնդի Apple TV հեռուստասարքի վաճառքը

16:30 • 05.10.16

Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունը դադարեցրել է 3-րդ սերնդի Apple TV  հեռուստասարքի վաճառքը, հայտնում է The Verge-ը՝ մանրամասնելով, որ սարքն այլևս հասանելի չէ բրենդի առցանց խանութներում:

 

Հայտնի է, որ 3-րդ սերնդի Apple TV-ն ներկայացվել էր 2012թ.: Անցած տարի ընկերությունը ներկայացրել է հեռուստասարքի ավելի հզոր՝ 4-րդ սերնդի տարբերակը:

 

Նշենք, որ Apple TV-ի օգտագործումը ոչ միայն թույլ է տալիս դիտել հեռուստատեսային ձևաչափի ֆիլմեր ու հաղորդումներ, այլև օգտվել հավելվածներից ու խաղերից: tvOS օպերացիոն համակարգով գործող սարքը կառավարվում է վահանակով, ինչպես նաև Siri ձայնային օգնականի միջոցով: Այսինքն՝ ձայնային հրահանգ տալու դեպքում օգտատերը կարողանում է դիտել ցանկալի հաղորդումը, ֆիլմը, շոուն և այլն:

 

 

 

Դադարեցվել է 3-րդ սերնդի Apple TV հեռուստասարքի վաճառքը